«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում շարունակվում են հաջողությամբ իրականացվել աճուկային, պորտային և այլ տեղակայման ճողվածքների լապարասկոպիկ վիրահատություններ: Դրանք կատարվում են ինչպես պլանային կարգով, այնպես էլ անհետաձգելի ցուցումներով, ինչպես օրինակ՝ ճողվածքների օղակման դեպքում:
54-ամյա Գ. Ս-ն դիմել էր հիվանդանոց՝ գանգատվելով աջ աճուկային շրջանում արտափքված խիստ ցավոտ գոյացության առկայությունից:
Հետազոտություններով պարզվել է, որ նրա մոտ առկա է օղակված աճուկափոշտային ճողվածք՝ բարակ աղու գալար պարունակությամբ: Հիվանդը վիրահատվել է լապարասկոպիկ եղանակով, կատարվել է ճողվածքի ռադիկալ վիրահատություն ցանցի կիրառմամբ: Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, հիվանդը դուրս է գրվել առողջացմամբ:
Վիրահատությունը իրականացրել են Վիրաբուժական կլինիկայի բժիշկ-վիրաբույժները՝ Հ. Շմավոնյան, Ս. Սարգսյան, Վ Շաքարյան:
.png)